Գեղարքունիք, Բաշքենդիջուր, Գեղարքունիջուր, գետ ՀայաստանիԳեղարքունիքի մարզում, Գավառագետի աջ վտակը։ Սկիզբ է առնում Գեղամա լեռնաշղթայիՍպիտակասար լեռնագագաթից՝ 3150 մ բարձրությունից Ե Գավար քաղաքից հարավ միանում մայր գետին։ Երկարությունը 29 կմ է, ջրհավաք ավազանը՝ 58 կմ2։ Միջին ու ստորին հոսանքներում դանդաղահոս է։ Սնումը ստորերկրյա և ձնաանձրևային է, վարարումը՝ գարնանը։ Տարեկան միջին ծախսը 0,39 մ3/վ է։ Գետահովտում կան հանքային և սառը աղբյուրների ելքեր։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով[1][2]։
↑Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 30 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։